-
17.11.2016|
14:34
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
-
17.11.2016|
14:33
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
-
17.11.2016|
14:32
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին և հույս հայտնել, որ ի պաշտոնե նրա առաջին աշխատանքային այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը:
-
17.11.2016|
14:30
Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է հոկտեմբերի 8-ի խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները՝ ասել է ԿԸՀ քարտուղար Գեորգի Ջավախիշվիլին։
-
17.11.2016|
01:38
ԲՀԿ-ն կշարունակի բոյկոտել Վանաձորի ավագանու նիստերն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բացահայտվել այն չորս ավագանու անդամները, որ քվեարկել են Մամիկոն Ասլանյանի օգտին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
-
17.11.2016|
01:36
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը կմասնակցի 2017-ի նախագահի ընտրություններին:
-
17.11.2016|
01:35
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարդ է, ում կարելի է վստահել՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի ԱԳ նախարարին նախագահի պաշտոնում ներկայացնելու արարողության ժամանակ։
-
17.11.2016|
01:34
Մոսկվայում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
-
17.11.2016|
01:33
Հարավային Օսիայի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է՝ էլեկտրահաղորդման գծերի հատվածներից մեկում պլանային նորոգման աշխատանքների հետ կապված:
-
17.11.2016|
01:31
Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդիպելով աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ: